Քլիֆդայվեր Լասո Շալեն նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել։ Գտնվելով շվեյցարական Ալպերում՝ էքստրեմալը ցատկ է իրականացրել դեպի ջուրը 58.8 մետր բարձրության ժայռից, ինչը հավասար է 19-հարկանի շենքի բարձրության և գերազանցում է Պիզայի աշտարակի բարձրությունը (56.7 մ)։ Այս մասին հայտնում է The Daily Mail-ը։
Նախկին ռեկորդը կազմել է 56.71 մետր։
3.5 վայրկյան տևած ազատ անկման ժամանակ Շալեն զարգացրել է 123 կմ/ժամ արագություն։
27-ամյա շվեյցարացին ցատկը տեխնիկապես ճիշտ է կատարել, ինչի շնորհիվ կարողացել է խուսափել վնասվածքներից։








































