«Հայպետհիդրոմետ»-ից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ Հայաստանի տարածքում, օգոստոսի 21-ին առավելապես հյուսիսային շրջաններում, երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին` հյուսիսարևելյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 21-25-ին կնվազի 8-10 աստիճանով:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +21+23, վաղը ցերեկը՝ +37+38։










































