Լինդսի Լոհանի նախկին վարորդը նրան դատի է տվել, հայտնում է Spletnik-ը: Դիմումում նշված է, որ նա իրեն պարտք է խոշոր գումար, որը կազմում է 28 հազար դոլար:
29-ամյա Էդսոն Ռիչին մի քանի տարի առաջ աշխատել է հոլիվուդյան դերասանուհու անձնական վարորդ: Ըստ նրա պատմածի՝ նա մի քանի անգամ վճարել է դերասանուհու հյուրանոցի համարների և ինքնաթիռի տոմսերի համար, որոնց գումարը հետ չի ստացել:














































