Հարավային Կորեայի իշխանությունները զորքերը բերել են մարտական բարձրագույն պատրաստության։ Դա կապված է Կորեական թերակղզու երկու հատվածների միջև հրետանային կրակի փոխանակման հետ: Այս մասին հայտնում է «Ռենհապ» գործակալությունը։
Հյուսիսկորեական բանակը տեղի ժամանկաով 03։25-ին կրակոց է արձակել, ենթադրաբար, համազարկային կրակի հրթիռային համակարգի միջոցով։ Հարավային Կորեան արձակված կրակոցի աղբյուրի ուղղությամբ մի քանի տասնյակ համազարկ է արձակել։
Ներկայումս Հարավային Կորեայի Ազգային անվտանգության խորհուրդը հանդիպում է անցկացնում ստորգետնյա բունկերում։ Արկերի անկման վայրից ոչ հեռու գտնվող բնակավայրերի բնակիչները տարհանվում են։












































