Saturday, 27 06 2026
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ

Պարույր Հայրիկյանի մահափորձի իրական պատվիրատուները կալանավորված չեն

Այսօր ԱԻՄ նախագահ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ Պարույր Հայրիկյանի իրական պատվիրատուները, իրենց կարծիքով, դեռ կալանավորված չեն, և իրենք ցանկանում են, որ օբյեկտիվ նախաքննություն անցկացվի: Նրա խոսքով՝ սա ուղղված էր պետության և քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանի դեմ:

Փաստաբանը ընթերցեց Պարույր Հայրիկյանի հայտարարությունը:

«Ոճրագործին չհաջողվեց վերացնել քաղաքական գործչին, իսկ քաղաքական գործիչն արեց իրենից կախված ամեն ինչ, որպեսզի երկիրը չգնա ոճրագործի պատվիրատուի գծած ճանապարհով: Արդյունքում Պարույր Հայրիկյանը ոչ միայն հաշմվեց և ունեցավ առողջության տևական քայքայում, այլ նաև կորցրեց ընտրողների այն ձայները, որը կարող էր ստանալ, եթե հանցագործությունը տեղի չունենար:

Կարճ ժամանակ անց, ըստ նախաքննության մարմնի տեղեկատվության, ձերբակալվեցին, այնուհետև կալանավորվեցին կատարողները, իսկ հետո՝ դրանց պատվեր տվողը: Չցանկանալով կասկածի տակ առնել նախաքննության մարմնի պրոֆեսիոնալիզմն ու օպերատիվությունը, ավելին՝ ըստ արժանվույն գնահատելով դեպքից անմիջապես հետո ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության համատեղ միջոցառումները՝ Պարույր Արշավիրի Հայրիկյանը գտնում է, որ սույն քրեական գործով կալանավորված անձինք ընդամենը այդ հրեշավոր հանցագործության, հանցագործություն, որն ուղղված էր ինչպես Պարույր Հայրիկյանի անձի, այնպես էլ երկրի անվտանգության դեմ, փոքրագույն մասնիկն են, ինչպես նաև հաշվի առնելով հանցագործության բնույթն ու հասարակական հնչեղությունը՝ հրապարակայնորեն պետական լիազոր մարմնից պահանջվում է ողջամիտ ժամկետում բացահայտել իրական պատվիրատուին (պատվիրատուներին), որի հանձնարարությամբ 2013-ի հունվարի 31-ին քաղաքական գործչի նկատմամբ տեղի ունեցավ հանցագործություն՝ մահափորձ, որն ավարտին չհասցվեց ոչ իրենց կամքով»,- գրված է հայտարարության մեջ:

Ի դեպ, Պարույր Հայրիկյանի առողջական վիճակը լավ չէ, ավելին՝ կրակոցից ճզմվել է նրա նյարդային համակարգը: Առողջապահության նախարարության ցուցումով նրա բուժումը պետք է շարունակվի արտերկրում:

Հանցագործության բացահայտման ողջամիտ ժամկետը, ըստ փաստաբանի, կարող է տևել երեքից հինգ ամիս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում