Ամերիկյան Փիթսբուրգ քաղաքի խանութի վաճառողը թրով վախեցրել է մաչետեով զինված 2 կողոպտիչների, գրում է New York Daily News-ը:
Չարամիտներից մեկը մաչետեով սպառնացել է վաճառողին, իսկ մյուսը հերթապահ գանձապահից պահանջել է փողերը, սակայն տղամարդն իրեն չի կորցրել և ինչ-որ տեղից հսկայական թուր է հանել: Թուրը տեսնելով՝ կողոպտիչները դիմել են փախուստի:








































