Friday, 12 06 2026
Էրդողանի կոշտ սպառնալիքը՝ թող ոչ ոք արկածախնդրություն չփնտրի, շատ ծանր գին կվճարեք
Ադրբեջանի իշխանությունների և ֆրանսիական արդարադատության «գործարքը չի կայացել»
Սպասվում են տեղումներ
ՔՊ-ն կորցրեց 1224 ձայն
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ

Իշխող համակարգի նյարդային ցնցումները

«Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանին և նրա կնոջը ծեծի ենթարկելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Ինչպես հայտնի է, նա հայտարարել էր, որ Հայաստանում գազամատակարարման ոլորտում «Գազպրոմ Արմենիա» ընկերության թույլ տված մեքենայությունների մասին իր հայտարարությունների համար իրեն ու կնոջը ծեծել են Թոխմախի Մհերի մտերիմներն ու թիկնազորը: Խոսքը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի մասին է:

Սեդրակյանը մեկն է այն ՀՀԿ-ականներից, որոնք և որոնց մտերիմները պարբերաբար հայտնվում են սկանդալային պատմությունների մեջ՝ կապված այս կամ այն անձի հանդեպ բռնության կամ սպառնալիքի հետ: Մհեր Սեդրակյանը նույնիսկ հրապարակավ լրագրողներին էր սպառնացել ԱԺ-ում՝ դրա համար չենթարկվելով որևէ պատասխանատվության:

Վերջին շրջանում ընդհանրապես ակնհայտ է, որ Հայաստանի իշխանական օդիոզ շրջանակների ներկայացուցիչները սկսել են ավելի հաճախ դիմել բռնության ու սպառնալիքների՝ տարբեր առիթներով: Սա միայն Մհեր Սեդրակյանին չի վերաբերում:

Այս իրավիճակը ընդհանուր առմամբ վկայում է, որ համակարգը նյարդային վիճակում է: Սա էլ իր հերթին հասկանալի է. մոտենում է ընտրական փուլը, այն էլ՝ կառավարման մոդելի փոփոխությամբ հանդերձ: Ընդ որում՝ համակարգի ներկայացուցիչներից շատերի համար տեղի ունեցող պրոցեսներն անհասկանալի են, Սերժ Սարգսյանն ակնհայտորեն չի կիսվում լիարժեք տեղեկատվությամբ, միաժամանակ շարունակում է աչքի ընկնել մոտեցումների անկանխատեսելիությամբ: Եվ սրա վառ վկայությունն է Սյունիքի մարզպետ Լիսկայի հետ տեղի ունեցողը: Մի կողմից նրան տուժող են դարձնում մահափորձի գործով, մյուս կողմից՝ ձերբակալում են որդուն և հետախուզում հայտարարում հարազատների նկատմամբ:

Այս ամենը, բնականաբար, նյարդային վիճակ է ստեղծում ամբողջ համակարգում, ստեղծում տագնապի և վտանգի վիճակ, ինչն էլ անկասկած հանգեցնում է նյարդային դրսևորումների:

Միևնույն ժամանակ, խնդիրը ոչ միայն նյարդերն են, այլև «եղունգ ունես՝ գլուխդ քորի» փիլիսոփայությունը, և իշխանական համակարգում բոլորը սկսել են առաջնորդվել այն մտայնությամբ, որ եթե անձամբ իրենք իրենց դիրքերը չպահեն, դրանք ոչ ոք չի պահի: Իսկ իշխանության տարբեր բևեռներն ունեն դիրքերը պահելու մեկ տարբերակ՝ բռնություն և ուժ: Նրանք չեն տիրապետում այդ մեթոդաբանության և այլ մոտեցման: Իշխանական փիլիսոփայությամբ՝ եթե որևէ մեկն ի վիճակի չէ ուժի և բռնության, կնշանակի՝ ունի թույլի, տկարի ընկալում, և համակարգը կարող է մտածել առաջինը հենց նրանից ազատվելու մասին: Եվ որքան համակարգում մեծ են անորոշությունն ու տագնապները ներքին ու արտաքին անկանխատեսելի զարգացումների կապակցությամբ, այնքան իշխանական համակարգի տարբեր թևերի մեջ առաջանում է, այսպես ասած, ուժ ու բռնության կարողություն ցույց տալու անհրաժեշտությունը՝ յուրայիններին համոզելու համար, որ իրենք թույլ օղակ չեն, և պետք չէ մտածել իրենցից ժամանակից շուտ ազատվելու մասին:

Այս պայմաններում հարուցվող քրեական գործերը, իհարկե, ավելի են մեծացնում ներհամակարգային լարվածությունը, որովհետև ինչքան էլ բոլորը համոզված լինեն, որ այդ գործերը, անշուշտ, իրականությունն ու իրական մեղավորներին քողարկելու համար են, այնուամենայնիվ, բոլորի աչքի առաջ է այսօր Լիսկայի օրինակը, և սա, իհարկե, կամա թե ակամա վկայում է, որ իրականում հարուցված քրեական գործը կարող է ունենալ անկանխատեսելի զարգացումներ:

 

Լուսանկարը՝  armtimes.com-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում