Inquirer.net-ի փոխանցմամբ՝ Փարիզում այրվել է Եվրոպայի խոշորագույն գիտական թանգարաններից մեկը՝ Գիտության և ինդուստրիայի քաղաքը։ Այն ստեղծվել է 1986 թվականին և տարեկան ունի մոտ 5 միլիոն այցելու։ Քաղաքի հրշեջ ծառայության ներկայացուցիչը հայտնել է, որ բարդ կլինի կրակը տեղայնացնելը։
Հրդեհի բռնկման պայմանները դեռ հայտնի չեն: Այն սկսվել է արշալույսին և այն շինությունում, ուր շինարարական աշխատանքներ են կատարվում։ Կրակն ընդգրկել է շենքի վեց հարկերը։ Բռնկման տարածքը կազմում է 10.000 քառակուսի մետր։ Դեպքի վայրում աշխատում է 30 միավոր տեխնիկա, 120 հրշեջ, որոնցից երկուսը թեթևակի այրվածքներ են ստացել։










































