Novate.ru-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայում ստեղծվելու է առաջին ճանապարհներից մեկը՝ նախատեսված էլեկտրամոբիլների համար։ Ներկայումս ինժեներներն արդեն ստեղծել են մի քանի կիլոմետր երկարությամբ փորձնական հատված։
Բրիտանացիներն ընդհանրապես մտադիր չեն լիկվիդացնել հազարավոր կիլոմետր երկարության ասֆալտապատ ճանապարհներ, այլ ցանկանում են ընդլայնել դրանք և դրանց հավելել էլեկտրամոբիլների համար նախատեսված առանձին շերտ։ Այդպիսով կլուծվի նաև էկոլոգիապես մաքուր տրանսպորտի խնդիրը։














































