Օդեսայի մարզպետ Միխեիլ Սաակաշվիլին գտնում է, որ Պուտինի՝ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո Ռուսաստանում կտիրի քաոս: Այդ մասին Սաակաշվիլին ասել է Novaya Gazeta-ին տված հարցազրույցի ժամանակ:
«Պուտինից հետո, ես չգիտեմ որքան շուտ, բայց զգացվում է նրա մեծ, մաքուր մեխանիկական հոգնածությունը, ինչը միշտ լինում է, երբ ամեն ինչ կենտրոնացնում ես քո մեջ, Պուտինից հետո Ռուսաստանում երկու-երեք տարի քաոս կլինի»,- հայտարարել է նա:
«Իսկ հետո… Հյուսիսային Կովկասը կբաժանվի, Թաթարստանը և Բաշկիրիան կհիշեցնեն իրենց մասին, Հեռավոր Արևելքը վաղուց ձգվում է Ճապոնիային և Չինաստանին… Կլինի նույնը, ինչ որ ԽՍՀՄ-ից հետո: Իսկ Լուգանսկի և Դոնեցկի հետ տեղի կունենա այն, ինչ Աֆղանստանի հետ, երբ այնտեղից հեռացան խորհրդային զորքերը: Նրանք կլինեն ուկրաինական, ինչպես որ եղել են»,- ասել է նա:








































