Մարտի 19-ին Ադրբեջանի ոստիկանությունը ձերբակալել է երկրի նախկին պաշտպանության նախարար Ռահիմ Քազիևին և մի քանի ժամ հետո ազատ արձակել: Ինչպես հաղորդում է haqqin.az լրատվական պորտալը, այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը հայտնել է նախկին նախարարի եղբայրը:
Նա նշել է, որ Քազիևի ձերբակալության մասին իրեն հայտնել են հեռախոսով: Հաղորդվում է, որ նախկին պաշտոնյան դուրս էր եկել՝ «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակ գնալու համար:
Քազիևը հայտնել է, որ իրեն պաշտոնապես զգուշացրել են իր վերջին հրապարակումների համար, և երկու ժամ հետո ազատ արձակել:
Քազիևը Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 1992-1993թթ.:










































