Ամերիկյան իշխանությունները երեքշաբթի ձերբակալել են ներդրումների հարցով հայտնի խորհրդատու Քրեյգ Բերքմանին, որին մեղադրում են 8 մլն դոլար յուրացնելու մեջ: Այդ գումարը նա ստացել է ներդրողից՝ նրա համար Facebook սոցիալական ցանցի բաժնետոմսեր ձեռք բերելու համար:
Հետաքննության տվյալներով՝ մինչ NASDAQ-ում 2012թ.-ի մայիսին Facebook-ի բաժնետոմսերի տեղակայումը, Բերքմանը մի քանի ներդրողների հաղորդել էր, որ նրանց համար կարող է հարմար գնով ձեռք բերել այդ ընկերության թանկարժեք բաժնետոմսերը: Դրան հավատացել են ավելի քան 50 ներդրողներ: Սակայն այդ գումարները նպատակին ծառայեցնելու փոխարեն՝ նա դրանք օգտագործել է իր անձնական կարիքները հոգալու համար:
Բերքմանը որոշել էր հարստանալ՝ օգտվելով ֆոնդային շուկայում տիրող խառնաշփոթից:
71-ամյա կեղծարարը, ով մի ժամանակ համարվում էր Օրեգոն նահանգի նահանգապետի թեկնածու, ձերբակալվել է Ֆլորիդա նահանգի Օդեսսա քաղաքում: Բերքմանի մեղքը հաստատվելու դեպքում նրան կսպառնա 80 տարվա ազատազրկում:









































