Գերմանիայի խորհրդարանը հավանություն է տվել Հունաստանին ֆինանսական օգնություն տրամադրելուն։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Քվեարկության տվյալների համաձայն՝ պատգամավորների բացարձակ մեծամասնությունը կողմ է արտահայտվել Հունաստանին 86 մլրդ եվրոյի չափով ֆինանսական օգնություն տրամադրելուն։ Դրա օգտին է քվեարկել 454 պատգամավոր։ Դեմ են արտահայտվել 113-ը, ևս 18-ը ձեռնպահ են մնացել։
Մոտ 10 րոպե տևած քվեարկությանը նախորդել է քննարկումը։
Ավելի վաղ կանցլեր Անգելա Մերկելն ու ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն պատգամավորներին կոչ էին «կողմ» քվեարկել։











































