Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Կալուգայի մարզի երկու բնակիչների ձերբակալել են Տարուսի պատկերասրահը թալանելու կասկածանքով։ Նրանց մոտ հայտնաբերվել են գողացված նկարներ։ Այդ մասին հայտնել է ՌԴ ՆԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ելենա Ալեքսեևան։
Հուլիսի սկզբին Կալուգայի մարզում երկու դիմակավոր անձինք մուտք էին գործել Տարուսի պատկերասրահ և առևանգել էին Այվազովսկու «Ծովը Կապրի կղզու մոտ» և այլ հեղինակների ստեղծագործությունները։ Պատճառված վնասի չափը գնահատվել էր ավելի քան 7.5 միլիոն ռուբլի։







































