MusicWatch ընկերության կողմից անցկացված հարցման համաձայն՝ Apple Music-ի օգտատերերի 48 տոկոսն արդեն դադարել է դիմել Apple Music-ի ծառայություններին։ Այս մասին հայտնում է The Verge-ը։
Օգտատերերի 61 տոկոսը չեղարկել է բաժանորդագրության ավտոմատ վճարումը, որը միացել է եռմասյա փորձնական շրջանի ավարտին։
Apple Music-ի գոյության մասին գիտի iOS-ի օգտատերերի միայն 77 տոկոսը, որից փորձնական բաժանորդագրության է դիմել միայն 11 տոկոսը։







































