Համացանցային հանրությանը որոշ բլոգերներ պարբերաբար ներկայացնում են կյանքի հմտությունները բարելավող տեսանյութեր, որոնք կհեշտացնեն կենցաղը։
Տնային տնտեսուհիների համար սպասքը լվանալու գործում առավել տհաճություն ու ջանքեր է պատճառում բլենդերի լվացման գործընթացը։ Սակայն այն կարելի է լվանալ 10 վայրկյանում՝ առանց ջանքերի, պարզապես պետք է օգտագործումից հետո դրա մեջ ջուր և ափսե լվանալու հեղուկ լցնել և միացնել բլենդերը, որից հետո ողողել հոսող ջրով։









































