Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Հունգարիան, Սերբիան, Մակեդոնիան և Հունաստանը քննարկում են նոր Tesla գազատարի նախագիծը, որը պետք է Թուրքիայից ձգվի մինչև Ավստրիա։ Այդ երկրների արտգործնախարարները հոկտեմբերին հուշագիր են ստորագրելու գազատարի կառուցման մասին։
Tesla-ն լինելու է «Թուրքական հոսք» գազատարի եվրոպական շարունակությունը։ Պլանավորված է, որ այն շահագործման կհանձնվի 2019 թվականին, խողովակաշարի երկարությունը կլինի 1400 կիլոմետր, տարեկան թողունակությունը՝ մինչև 27 միլիարդ խորանարդ մետր։ Նախագիծը գնահատվում է 4-5 միլիարդ եվրո։ Չի բացառվում, որ Tesla-ի մի ճյուղը ձգվի դեպի Իտալիա, իսկ վերջնակետը կարող է լինել Ավստրիայի Բաումգարտեն քաղաքում գտնվող գազային հանգույցը։










































