Ինդոնեզիայի իշխանությունները ոչնչացրել են երկրի տարածքային ջրերում ձկնագողության համար բռնագրավված արտասահմանյան 34 ձկնորսանավ, հայտարարել է երկրի Ձկնորսության և ծովային հետազոտությունների նախարար Սուսի Պուջիաստուտին, հայտնում է RIA Novosti-ն:
Հիշեցնենք, որ 3 ամիս առաջ Ինդոնեզիայի ռազմածովային ուժերը ոչնչացրել են արտասահմանյան ձկնագողերի 60 նավ:
Ըստ տվյալների, Ինդոնեզիայի ջրերում տարեկան թափառում են 5.4 հազար որսագողական նավեր՝ հիմնականում Վիետնամից, Չինաստանից, Թաիլանդից և Ֆիլիպիններից, որոնց գործունեությունը երկրի համար տարեկան արժենում է մոտ 25 միլիոն դոլար:







































