Երեկ Ազատության հրապարակում Aravot.am-ը Կարապետ Ռուբինյանից, ով վարում էր բաց քաղաքացիական խորհրդի հերթական նիստը, հետաքրքրվեց, թե ինչպե՞ս կմեկնաբանի Սերժ Սարգսյանի այն մոտեցումը, որ ապագայում խորհդարանում չեն լինի լրագրողների, հասարակության կարծիքով օլիգարխներ, բայց դա միանգամից չի լինի, ինքը կտրուկ քայլերի չի գնա, դա իր ոճը չէ, և ինքը դանդաղ շտապում է»:
Կարապետ Ռուբինյանը պատասխանեց. «Նախ՝ չեմ հավատում, որովհետև, երբ որ անզեն ժողովրդի փա կրակելու հարց է ծագում, կամ դուբինկեքով խփելու, լավ էլ կտրուկ քայլերի են գնում: Էդ հենց օլիգարխներին հասավ գործը՝ արդեն փշի-փշի ա, հա՞, անում: Հենց օլիգարխների հետ պետք էր կտրուկ քայլերի դիմել, դա նրա միակ շանսն էր, որ ինչ-որ ձևով Մարտի 1-ի ողբերգությունից հետո մի դրական բան իր կերպարին հաղորդեր… Չնայած բոլոր խոստումներին, չնայած բարեշրջումներ էին ասում, էս 5 տարիներին ոչ մի դրական առաջարկ չեղավ, միշտ էլ թևի տակ պահեց օլիգարխներին: Եվ երեկ էլ տեսանք, թե ինչ անհեթեթ բացատրություն տվեց, որ խորհրդարանում օլիգարխներ չկան, դրանք կարծեցյալ գործարարներ են: Այսինքն՝ էդ մարդը բոլորիս աչքերին նայելով՝ ստում է: Այդքան բան»:











































