Հայոց ցեղասպանությունը վկայող շատ կարևոր փաստաթղթեր կան Գերմանիայի և Ավստրայի արխիվներում: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
Իսկ պատճառը, ըստ նրա, այն է, որ թուրքական բանակում մեծ թիվ էին կազմում գերմանացիները: Այդ բարձրաստիճան պաշտոնյաները զեկուցագրեր, փաստաթղթեր են ուղարկել, և ամենաշատ փաստաթղթերը հավաքվել են Գերմանիայի արխիվներում: Ավստրիայի արխիվներում ևս շատ նյութեր կան:
«Շատ փաստաթղթեր կան նաև Վրաստանի արխիվներում: Ներկա դրությամբ խնդիր է դրվել Վրաստանի արխիվներում մեր աշխատանքներն ավելի ամրապնդել և ակտիվանցել: Հունիսին նրանք գալու են Հայաստան, և պայմանագիր է կնքվելու: Մեծ քանակությամբ փաստաթղթեր կան նաև Իրանում: Սակայն Իրանում նստելու, աշխատելու, ուսումնասիրելու խնդիրներ կան»,- ավելացրեց Ամատունի Վիրաբյանը:









































