ԱՄՆ-ի Հյուսիսարևմտյան համալսարանի մասնագետները առնետների վրա փորձել են URB597 պատվաստուկը: Արդյունքում պարզվել է, որ դեղը ուղեղ մտնելուց հետո, էգ առնետների մոտ միանգամից նվազել է կենսաբանական ակտիվ նյութերի կոնցենտրացիան, միևնույն ժամանակ արուների մոտ ոչ մի ռեակցիա տեղի չի ունեցել, հայտնում է nastroenie.com.ua-ը:
Գիտնականները նշում են, որ էգերի և արուների ուղեղների հիմնական տարբերությունները գտնվում են ուղեղի լիմբային գոտում: Միաժամանակ նրանք հայտարարել են, որ փորձի արդյունքները կիրառելի են նաև մարդկանց համար:
Գիտնականները նաև նշում են, որ ստացված արդյունքները անհրաժեշտ է օգտագործել դեղերի պատրաստաման մեջ, քանի որ նույն դեղը կարող է տարբեր կերպ ազդել տղամարդկանց և կանանց վրա:










































