Էլթոն Ջոնը Instagram-ի իր էջում հարձակվել է Վենետիկի քաղաքապետ Լուիջի Բրունյարոյի վրա, ով քաղաքի դպրոցներում արգելք է սահմանել ուսումնասիրելու գրքեր, որոնք իբր թե սեռական պատկանելիության տեսություն են քարոզում: Հայտնի երգիչը և կոմպոզիտորը գրել է, թե «գեղեցիկ Վենետիկն անկասկած ջրասույզ է լինում, բայց ոչ այնպես արագ, ինչպես կեղծ բարեպաշտ և անտաշ Բրունյարոն»:
Իր էջում տեղադրելով Թոդ Փարի «Ընտանեկան գիրք»-ը` Էլթոն Ջոնը գրել է. «Սա Ֆուրնիշ Ջոն ընտանիքի ամենասիրելի գրքերից մեկն է, որը պատմում է համայն աշխարհի մասին, որտեղ տեղ կա ընտանիքների տարբեր ձևերի, չափերի ու գույների մասին: Մեր երեխաներն այն ուղղակի պաշտում են»,- գրել է նա:
«Մյուս կողմից մենք ունենք Լուիջի Բրունյարո` Վենետիկի քաղաքապետը, ով իրեն չափազանց հիմար տեսքով է ներկայացրել: Նա սկսել է մանկական գրքերը քաղաքականացնել և արգելել է նրանցից այնպիսիները, որտեղ նշվում է ոչ ավանդական կողմնորոշման ընտանիքների մասին՝ չնայած որ նրանք ապրում են երջանիկ և գոհ կյանքով: Այսպիսով, խաղաղության, համբերատարության և սիրո փոխարեն նա անտաշություն և խտրականություն է հրահրում»,- հավելել է Էլթոն Ջոնը:










































