Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արտակ Եդիգարյանը, ով վերջին շրջանում հանդես էր գալիս Վիլնյուսի «Ժալգիրիս»-ի կազմում, «Ալաշկերտ»-ը համալրելու ցանկություն է հայտնել:
Ակումբի ղեկավարությունն այսօր մեկամյա պայմանագիր է ստորագրել 25-ամյա ֆուտբոլիստի հետ:
Այսօր երեկոյան Արտակ Եդիգարյանն առաջին մարզումը կանցկացնի Աբրահամ Խաշմանյանի ղեկավարությամբ՝ «Ալաշկերտ»-ի գլխավոր թիմում:
«Ալաշկերտ» ՖԱ, մամուլի քարտուղարություն








































