The Times-ի հետ հարցազրույցում Կարա Դելևինը պատմել է մոդելային բիզնեսի «մութ կողմերի» մասին, ինչի պատճառով որոշել է փոխել մասնագիտությունը:
Կարայի խոսքերով` իրեն դուր չի գալիս, որ մոդելային ինդուստրիայում դեռահաս աղջիկները ստիպված են լինում շատ արագ մեծանալ, չէ որ նրանք տեսախցիկի առջև սեքսուալ դիրքով պետք է լինեն:

«Դրանից ուղղակի սիրտս խառնում է, չէ որ ես մասնակիորեն ֆեմինիստուհի եմ: Դա սարսափելի և զզվելի է, երբ խոսքը դեռահաս աղջիկների մասին է: Դու սկսում ես վաղ տարիքում աշխատել, և արդեն այդ ժամանակ քեզ սկսում են դիտել որպես սեքսուալ օբյեկտ»,- ասել է Կարան:

Բացի դրանից՝ Դելևինի խոսքերով` իր գրաֆիկն այնքան լարված էր, որ վնասել է իր իսկ առողջությանը: Մոդելի մոտ սկսվել է մաշկային փսորիազ հիվանդությունը: Ըստ նրա` հիվանդության պատճառներից մեկը սթրեսն է:

Մոդելը խոստովանել է, որ մոդելային ոլորտում աշխատանքն իրեն ավելի շատ վնաս, քան օգուտ է տվել:











































