Ինչպես հայտնի է դարձել «Փրայմ Քրայմ» գործակալությանը՝ Երևանում կյանքի 87-րդ տարում մահացել է ամենատարեց հայ «օրենքով գող» Կառլեն Թովմասյանը, ով քրեական միջավայրում առավել հայտնի է որպես Գիժ Կառլեն։ Հաղորդվում է, որ մի քանի օր առաջ՝ կապված առողջական վիճակի կտրուկ վատթարացման հետ, նա հոսպիտալացվել էր երևանյան հիվանդանոցներից մեկը, որտեղ էլ այսօր առավոտյան կնքել է մահկանացուն։
Չնայած մինչ պատկառելի տարիները պահպանած հանցավոր կենսակերպին՝ նա չի դարձել գողական աշխարհի «դեմք» ո՛չ հայրենի Հայաստանում, ո՛չ էլ դրա սահմաններից դուրս։ Մարդկանց հիշողությունում նա հետք է թողել առաջին հերթին ոչ պատշաճ արարքներով, որոնց համար էլ ստացել է մականունը։ Ասում են՝ դեռևս խորհրդային ժամանակ, ձևացնելով խելագարություն, Կառլենը ոստիկանների ուղղությամբ նետել է սեփական կեղտից պատրաստված «նռնակներ»։ Նորագույն պատմության մեջ նրան վերագրում են թեթև վարքի իգական սեռի երկու ներկայացուցիչների ուղեկցությամբ գողական հավաքին ներկայանալու «պատիվ»։
Նրան նախատել են այն բանի համար, որ շահարկել է կոչումը և ինտրիգներ սարքել թիմակիցների դեմ, մասնավորապես Ձետոյի և Ասոյի՝ չունենալով ծանրակշիռ հիմնավորումներ։ Այդպիսի հավակնություններից մեկի պատճառով, որը նա կրկին չկարողացավ հիմնավորել, նրան հավաքից հետո «գողերը» թողեցին միայնակ՝ դրանով ցույց տալով իրենց վերաբերմունքը նրա նկատմամբ։
Կառլենին ճանաչողներն ասում են, որ նա լավ մարդ էր, հոգ էր տանում շրջապատի մարդկանց մասին և ոչ մեկին վնաս չի պատճառել։ Ապրել է համեստ կյանքով, նրա տան դռները մշտապես բաց են եղել բոլորի համար։ Ըստ այնմ, թե ինչպես կկատարվի նրա հուղարկավորությունը, պարզ կդառնա՝ նրան հարգանքի տուրք կմատուցեն միայն նրա մարդկային որակների՞, թե՞ անվան համար, որը հանգուցյալն ինչ-որ ժամանակ ունեցել է։







































