Cosmopolitian պարբերականը գիտափորձ է անցկացրել, որին մասնակցել է 24-ամյա «Միսս Ամերիկա-2015»-ը` Կիրա Կազանցևը, և մի քանի տղամարդ, ովքեր պետք է հարցերի պատասխանեին: Գիտափորձի ընթացքում պարզվել է, որ նրանցից ոչ ոք չի կարողացել կենտրոնանալ ու հստակ պատասխան տալ:
Կիրայի տված հարցերից մեկը հնչում էր հետևյալ կերպ. «Գերագույն դատարանի՝ մեծ աղմուկ բարձրացրած ո՞ր գործն է վերջին 5 տարվա ընթացքում զգալիորեն ազդել ներկա սերնդի վրա»:
Մի տղամարդ, չկարողանալով ոչ մի նման գործ հիշել, ասել է, որ դա միասեռ ամուսնությունների օրինականացումն է, մյուսը` առողջապահական բարեփոխումները և Obamacare-ը:
Տղամարդիկ նաև չեն կարողացել պատասխանել այն հարցին, թե որը կլիներ իրենց կարգախոսը, եթե ԱՄՆ նախագահի թեկնածու լինեին:










































