Ադրբեջանական APA լրատվական գործակալության հաղորդմամբ, Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հասարակական կապերի բաժնի պետ Թերի Դևիդսոնը նշել է, թե ինչու են անորոշ ժամկետով հետաձգվել «Տարածաշրջանային պատասխան – 2011» խորագրով ամերիկա-ադրբեջանական համատեղ զորավարժությունները:
Դևիդսոնի խոսքերով` դրանց հետաձգման հարցով իրենց դիմել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
Բացի այդ, նա անդրադարձել է Բաքվում ապրիլի 17-ին տեղի ունեցած միտինգին. «Մեր դեսպանատունը բազմիցս հայտարարել է, որ անհրաժեշտ է ապահովել ազատ արտահայտվելուն և հանրահավաքներ կազմակերպելուն առնչվող ազատությունները: Մենք կարծում ենք, որ դրանք այն արմատական իրավունքներից են, որոնք գոյություն ունեն դեմոկրատական հասարակության մեջ»:
Հիշեցնենք, որ ամերիկա-ադրբեջանական համատեղ զորավարժությունները կայանալու էին մայիսի 15-25-ը:









































