Մադրիդի «Ատլետիկո»-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը երկարաձգել է իր պայմանագրի ժամկետը թիմի հետ, տեղեկացնում է Marca-ն:
Ֆուտբոլիստի հրաժարագինը դարձել է 80 մլն եվրո, ինչը ռեկորդային ցուցանիշ է մադրիդյան ակումբի պատմության մեջ:
Ըստ աղբյուրի` ֆուտբոլիստի հետ նոր պայմանագրի կնքման պատճառն է հանդիսացել ֆրանսիական ՊՍԺ-ի կողմից ակտիվ հետաքրքրությունը:







































