ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ծրագրել է մարտին Վաշինգտոնում հանդիպել աֆրիկյան չորս առաջնորդների հետ։ Այս մասին տեղեկացում է Սպիտակ տունը:
Օբաման մարտի 28-ին կհանդիպի Սենեգալի նախագահ Մակի Սալեմի, Սիերա-Լեոնի նախագահ Էռնեստ Բաի Կորոմայի, Մալավիի նախագահ Ջոյս Բանդայի և Կաբո Վերդեի վարչապետ Պերեյրա Նևեսի հետ:
Ջեյ Քարնիի պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ առաջնորդները կքննարկեն Սահարայից հարավ ընկած աֆրիկյան տարածքներում տնտեսական զարգացմանը և ժողովրդավարության ամրապնդմանը վերաբերող հարցեր:











































