Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ռաֆա Բենիտեսը չէր կասկածում, որ թիմի պաշտպան Սերխիո Ռամոսը կերկարաձգի իր պայմանագրի ժամկետն «արքայական ակումբ»-ի հետ:
«Սա հիանալի լուր է «Ռեալ»-ի, ակումբի երկրպագուների և անձամբ Ռամոսի համար: Անչափ ուրախ եմ, որ ամեն ինչ ավարտվեց հենց այսպես: Միշտ էլ վստահ եմ եղել, որ Ռամոսը կմնա «Ռեալ»-ում: Ուրախ եմ, որ ճիշտ էի, քանի որ Սերխիոն կարևոր ֆուտբոլիստ է մեր թիմի համար»,- հայտարարել է Բենիտեսը:
Հիշեցնենք, որ Ռամոսը երեկ նոր պայմանագիր է կնքել «Ռեալ»-ի հետ: Իսպանացի պաշտպանն «արքայական ակումբ»-ում կմնա մինչև 2020 թվականը:







































