Sunday, 28 06 2026
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:45
Politico. Իսրայելը կորցրել է ԱՄՆ-ի «հատուկ դաշնակցի» կարգավիճակը
Էապես աճել են կենսաթոշակների չափերը, ներդրվել նոր աջակցության մեխանիզմներ. առանցքային փաստերը՝ գրաֆիկական պատկերներում
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան
Լուկաշենկոն Պուտինի «կցորդը» չէ
Հայաստանում ընտրական գործընթացին Արևմուտքի միջամտությունը աննախադեպ է․ Մեդվեդև
14:30
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
Իսրայելի կառավարությունը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը

Գյումրիում շոգերի պատճառով ավելացել է շտապօգնության կանչերի թիվը

Գյումրու Շտապբուժօգնության կայանը քաղաքը սպասարկում է ընդհանուր առմամբ 12 ավտոմեքենայով, սակայն ամեն օր աշխատանքի են դուրս գալիս 4 ավտոմեքենա:

Օրական ՇԲՕԿ կանչերի թիվը հասնում է 60-70-ի: Ամառային այս սեզոնին նկատվում է կանչերի թվի աճ՝ պայմանավորված եղանակային շոգ պայմաններով: Վերջին քսան օրերին օրական կանչերի թիվը հասնում է 70-75-ի:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կայանի տնօրեն Ռոբերտ Թորոսյանը նշեց. «Ամառային այս շոգերի հետ կապված կանչերի թիվն ավելացել է տարեկան միջին ցուցանիշից 10-15 կանչով: Գյումրեցիների մոտ հիմնականում նկատվում է մշտառկա /խրոնիկ/ հիվանդությունների սրացում. խոսքը հիպերտոնիկ հիվանդների, սրտանոթային համակարգի հետ կապված հիվանդություններ ունեցողների մասին է: Օրական միջին ցուցանիշով Գյումրիում գրանցվում է երկու ինֆարկտ, մեկից երկու ինսուլտի դեպք»,- նշեց Ռ. Թորոսյանը՝ հավելելով, որ կանչերը սպասարկում են ժամանակին` կանչի գրանցումից հետո 3-4 րոպե տևողության ընթացքում մեքենան հասնում է դեպքի վայր:

Ի դեպ, պարոն Թորոսյանը նաև մանրամասնեց, որ վատ երևույթ է սկսել ի հայտ գալ Գյումրիում՝ կապված ալկոհոլի չարաշահման հետ: Ըստ նրա՝ կանչերի 20-25 տոկոսի դեպքում հիվանդի մոտ առկա է ալկոհոլ օգտագործած և ոչ սթափ վիճակ, հանգամանք, որ խստիվ արգելվում է այս շոգ օրերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում