Saturday, 27 06 2026
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են

Մինչ աշխարհը վայելում է նավթի էժան գները, Հայաստանը տառապում է դրա թանկությունից

Միջազգային շուկայում բենզինի գինը շարունակում է նվազել: Վերջին մեկ ամսվա ընթացքում նավթի մեկ բարելը 65 դոլարից դարձել է 49 դոլար: Այսինքն՝ մոտ 20 տոկոսով նվազում է եղել, սակայն հայաստանյան շուկայում բենզինը շարունակում է վաճառվել նախկին գնով: Ոչ մի լումա նվազում չի եղել: Իսկ պատճառն այն է, որ Հայաստանում, բենզինի շուկայում գերիշխող դիրք գրավող երկու ընկերությունները ՝ «Ֆլեշ»-ը և «Սի Փի Էս Օիլ Քորփորեյշն»-ը, նավթամթերք գնում են «Ռոսնեֆտ Արմենիայից», որն էլ նավթամթերքը ներկում է Ռուսաստանից, որտեղ, համեմատած միջազգային շուկայի հետ, գնային փոփոխություններ չկան: Նավթամթերքի գինը Ռուսաստանում շարունակում է բարձր մնալ:

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանի խոսքով՝ Ռուսաստանի նավթամթերքի գներն անմիջական ազդեցութուն ունեն մեր շուկայի գների վրա, քանի որ մեր խոշոր ընկերությունները երկարատև պայմանագրեր ունեն «Ռոսնեֆտ Արմենիա»-ի հետ և այսպես թե այնպես միջազգային շուկայում տեղի ունեցող գնային փոփոխությունները չէին կարող ազդել Հայաստանի վրա: «Մեր շուկան դիվերսիֆիկացիայի, այլընտրանքային հնարավորությունների, միջազգային շուկայի հետ կապ չունի, հետևաբար նավթի գների նվազեցումը որևէ արձագանք չի ունենում մեր շուկայում»,- ասաց Եղիազարյանը:

Տնտեսագետի խոսքով՝ Հայաստանին պարտադրվել է Ռումինիայից և Բուլղարիայից ներկրվող մատչելի նավթամթերքը փոխարինել ռուսական ավելի թանկ նավթամթերքով, այնպես, ինչպես պարտադրվեց 2013-ի սեպտեմբերի 3-ի որոշումը: «Սա է իրավիճակը, մեզ պարտադրել են ներկրել նավթամթերք միայն Ռուսաստանից: Դա ստրատեգիական հումք է համարվում, իսկ ռուսական ընկերությունները խնդիր ունեն և այդ խնդիրներից ելնելով՝ պետք է պարտադրեն հենց Հայաստանին»,- ասաց տնտեսագետը՝ հավելելով, որ նույն իրավիճակն է նաև գազի դեպքում: «Տարիներ շարունակ խոսվում է իրանական գազի հնարավորությունների, մատչելիության մասին, սակայն ակնհայտ է, որ մենք դրա հնարավորությունը չունենք, քանի որ մեզ պարտադրված է ռուսական գազը: Մեզ կախված են պահում, և մեր կախվածությունը երևում է նաև նավթամթերքի դեպքում»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Ի դեպ, նշենք, որ «Ռոսնեֆտ Արմենիա»-ն Հայաստանում գործունեություն ծավալելու ընթացքում արդեն իսկ հասցրել է տեղ զբաղեցնել 1000 խոշոր հարկատուների ցանկում: Ճիշտ է, զբաղեցնում է 933-րդ հորիզոնականը՝ վճարելով 21 միլիոն դրամ հարկ: Սակայն ուշագրավ է, որ այս ընկերությունը նախորդ երկու տարիներին չի եղել խոշոր հարկատուների ցանկում և Հայաստանում գործունեություն է սկսել ծավալել՝ սկսած 2013 թվականից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում