ՀԱՀ-ի նախկին նախագահ Նելսոն Մանդելայի թոռը ձերբակալվել է տասնհինգամյա աղջկա բռնաբարության համար, հայտնում է starslife.ru-ն:
Նա հանցագործությունը կատարել է Յոհանեսբուրգի Greenside ռեստորանի զուգարաններից մեկում: Հանցագործությունը կատարվել է օգոստոսի 14-ին, իսկ 16-ին նրան արդեն ձերբակալել են:
«Իմ աղջիկը շատ երիտասարդ է: Նա նույնիսկ ալկոհոլ չի օգտագործում: Չի կարելի բռնաբարել երեխայի և ջրից չոր դուրս գալ՝ ունենալով հայտնի ազգանուն»,- ասել է աղջկա հայրը:









































