«Բարսելոնա»-ի պաշտպան Էրիկ Աբիդալը, ով ապաքինվել է ծանր վիրահատությունից հետո, առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ:
France Football-ը հայտնում է, որ 33-ամյա ֆուտբոլիստը երեքշաբթի խաղադաշտ է դուրս եկել կատալոնացիների երկրորդ կազմում` «Իստրա»-ի դեմ ընկերական հանդիպման ժամանակ:
Ակնկալվում է, որ բժիշկները կթույլատրեն Աբիդալին մասնակցել «Բարսելոնա»-ի պաշտոնական հանդիպումներին առաջիկա մրցաշրջանում: Հիշեցնենք` ֆուտբոլիսը վիրահատության է ենթարկվել 2012 թվականի ապրիլի 10-ին:







































