Շվեդական դատախազությունը WikiLeaks-ի խմբագիր Ջուլիան Ասանժի վրայից հանել է սեռական հանցագործությանն առնչվող երրորդ մեղադրանքը՝ կապված գործի վաղեմության ժամկետի լրանալու հետ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Կնոջ փաստաբանի խոսքով, որը 2010 թվականին Ասանժին մեղադրել էր սեռական ոտնձգության համար, կինը ցանկանում էր, որպեսզի Ասանժը կանգնի դատարանի առջև, սակայն տարիներ են անցել, նա ապրում է նորմալ կյանքով և ցանկանում է այդ ամենը թողնել հետևում։
Ասանժն արդարադատությունից թաքնվում է Լոնդոնում՝ Էկվադորի դեսպանատանը։










































