Օհայոյի համալսարանի փորձագետները պարզել են, որ սկանդալները և հարաբերությունների բուռն պարզաբանումները կարող են բացասաբար ազդել առողջության վրա` հանգեցնելով ավելորդ քաշի, հայտնում է informing.ru-ն:
Փորձերի արդյունքները ցույց են տվել, որ զույգերի միջև վեճերը նպաստում են քաղցի հորմոնի` գրելինի արտադրությանը: Այդ հորմոնը կարող է մարդուն զրկել ուտելու հարցում իրեն վերահսկելու կարողությունից: Արդյունքում նա չի կարողանում դիմադրել վնասակար, բարձր կալորիականությամբ, քաղցր, աղի և ճարպոտ սնունդ ընդունելուն:
Ամերիկացի մասնագետները համարում են, որ հետազոտությունների հետագա անցկացումը կօգնի ավելի լավ հասկանալու կապը վիճաբանությունների և առողջության այնպիսի խնդրի մրջև, ինչպիսին է ավելորդ քաշը:






































