Մոտ 4 հազար մարդ է հոսպիտալացվել և 8-ը` զոհվել Ճապոնիայի զգալի մասում մեկ շաբաթ տևած շոգերի հետևանքով: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով Ճապոնիայի հրշեջ պահպանության վարչության ներկայացրած տվյալները` օգոստոսի 10-16-ն ընկած ժամանակահատվածում:
Տուժածները հատկապես շատ են պրոֆեկտուրաներում: Տոկիոյում 303 մարդ է հոսպիտալացվել, Աիթիում` 277, Օսակայում` 276, Հյոգոյում` 246, Կանգավայում` 237, Սայթամայում` 234 և Թիբայում` 188 մարդ:
Տուժածները հիմնականում 70-ն անց տարեց մարդիկ են:










































