Օրերս 18-ամյակը նշած Քայլի Ջենները մի շարք պոռնոգրական ֆիլմեր արտադրող ընկերություններից գայթակղիչ առաջարկներ է ստացել, գրում է Spletnik.ru-ն:
Նշվում է, որ եթե Instagram-ում մշտապես լուսանկարներ տեղադրող Քայլին համաձայնի նկարահանումներին, ապա մեկ ֆիլմի դիմաց առնվազն 10 մլն դոլար կստանա:
«Պրոդյուսերները ցանկանում են ժապավեն նկարահանել Քայլիի և նրա զուգընկերոջ` Tyga-ի հետ: Նրանք վստահ են, որ պոռնո տեսահոլովակը հիթ կդառնա»,- ասվում է հաղորդագրությունում:
«Քիմ Քարդաշյանի տնային տեսագրությունը նրա հանրաճանաչության պատճառ դարձավ: Քայլին կդառնա նույնպիսի աստղ, ինչպիսին իր ավագ քույրն է»,- ասել է Vivid Entertainment պոռնո ստուդիայի համասեփականատերը:

















































