Մեծ Բրիտանիայի զբոսաշրջիկը այսօր Հնդկաստանի Ագրա քաղաքի իր հյուրանոցային համարից ցատկել է՝ սենյակ ներխուժած բռնարարներից փրկվելու նպատակով: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
25-ամյա բրիտանուհու խոսքով, որը ներկայացել է որպես Ջեսիկա, իրեն «մի քանի մարդ փորձել է բռնաբարել», ու ինքն այլ ելք չի ունեցել, քան դուրս ցատկել պատուհանից: Աղջիկը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Անցած շաբաթ Մադխյա-Պրադեշ նահանգում 6 մարդ հարձակվել էր շվեյցարացի ամուսինների վրո, որոնք ուղևորվում էին Ագրա: Վեցն էլ ձերբակալվել են:










































