Այս տարվա հոկտեմբերին Թուրքիայից հակաօդային պաշտպանության Patriot համակարգերի դուրս բերման ԱՄՆ-ի որոշումը կապված է Սիրիայում ռազմական պոտենցիալի նվազման հետ, հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ կապիտան Ջեֆ Դևիսը, հայտնում է Interfax-ը:
Դևիսի խոսքերով՝ մասնավորապես խոսքը վերաբերվում է սիրիական SS-1c Scud B (Р-17) հրթիռների զինանոցի կրճատմանը:
Նա ավելացրել է, որ Patriot համակարգերը Թուրքիայից կուղարկվեն ԱՄՆ նորացման նպատակներով: Սակայն դա չի նշանակում, որ կնվազի Սիրայի սպառնալիքներից Անկարայի պաշտպանելու Վաշինգտոնը պատրաստակամությունը:








































