Friday, 12 06 2026
Ադրբեջանի իշխանությունների և ֆրանսիական արդարադատության «գործարքը չի կայացել»
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով

Իշխանություններից օր առաջ ազատվելը գերխնդիր է. Ռուբեն Հակոբյան

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը այսօր ԱԺ-ում հանդես է եկել հայտարարությամբ:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Հանրապետությունում շարունակվում է հետընտրական լարվածությունը: Սահմանադրական դատարանը անփոփոխ թողեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը: Ավանդույթը չխախտվեց՝ Սահմանադրական դատարանը շարունակում է մնալ գործող իշխանության կամակատարը: Բացահայտ փաստերը, որ մոտ 600 ընտրատեղամասերում, որտեղ ընտրություններին մասնակցել են ընտրողների 75-100տոկոսը և որոնցում 80-100տոկոս ձայն են տվել գործող նախագահին, բարձր դատարանը անտեսեց այն, չնայած իրենք իրենց լիազորության սահմաններում կարող էին անձամբ կազմակերպել այդ տեղամասերում վերահաշվարկը:

Եվ այն երեսպաշտական հայտարարությանը, որ քիչ են անհրաժեշտ բողոք-դիմումները ընտրակեղծիքների մասով, ընդհամենը կհակադարձեմ հետևյալով. թե´ 1996թ-ին, թե´ դրանից հետո, և, մասնավորապես, 2008թ-ի ընտրություններից հետո, բողոք-դիմումներով հեղեղված էին թե´ ԿԸՀ-ն և թե´ Սահմանադրական դատարանը, բայց բարձր դատարանի որոշումը անփոփոխ էր՝ իշխանության թեկնածուն հաղթել է: Եվ առայժմ հրապարակի վրա է մնացել ընդհամենը քաղաքական մակաբույծներից մեկի կողմից հնչեցրած որակավորումով, որ ընդդիմության ներկայացուցչին ձայն են տվել սեռական փոքրամասնության ներկայացուցիչները, աղանդավորները, հասարակության անգիտակից մասը: Իսկապես, նման իշխանություններից օր առաջ ազատվելը գերխնդիր է դառնում մեր պետության և ժողովրդի համար:

Եթե, իսկապես, պարո´ն Սարգսյան, Դուք գտնում եք, որ ստեղծված այս իրավիճակը հնարավոր է լուծել մերժված առաջարկությունները կրկին անգամ փակ ծրարով հրապարակ հանելու, Րաֆֆիին անպարկեշտ արտահայտությունների մեջ մեղադրելու, ինչպես նաև հացադուլավորին սոված և հիվանդ որակավորելու և նրա հետ զրույցի պատրաստ չլինելու մեջ, ապա վստահորեն կարող եմ ասել, որ Դուք իրապես չեք պատկերացնում, թե ինչ է կատարվում հանրապետությունում և ինչի կարող է հանգեցնել ձեր դիրքորոշումը: Առավել քան վստահ եմ, որ այս իրավիճակը պետք է հարթել միմիայն համապարփակ քաղաքական օրակարգի առկայությամբ երկխոսության միջոցով, բայց այդ օրակարգը և առաջարկությունները պետք է համարժեք լինեն ստեղծված իրավիճակին և հաղթողը պետք է լինի մեկը՝ պետությունը:

Այս իրավիճակում առանձին հաղթողներ և պարտվողներ չեն կարող լինել, եթե հաղթում են, ապա հաղթում են բոլորը՝ ժողովուրդը, պետությունը, իսկ եթե պարտվում են՝ պարտվում ենք բոլորս, այդ թվում նաեւ թվացյալ կամ պյուռոսյան հաղթանակի կրողը: Րաֆֆի Հովհաննիսյանը և իր կողմանկիցները կողմ են բաց քննարկումներին և երկխոսության միջոցով համապարփակ լուծումներ գտնելուն»:

Լուսանկարը PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում