Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ մոտ ապագայում Եվրոպային կմտահոգեն ոչ հունական և ոչ էլ եվրոյի կայունացման խնդիրները: Գերմանիայի առաջնորդի կարծիքով՝ առաջին պլանում փախստականների հարցն է, հայտնում է Deutsche Welle-ն:
Մերկելը համարում է, որ անհրաժեշտ է ստեղծված «արտակարգ անբավարար» իրավիճակում ապաստան տրամադրելու միասնական համաեվրոպական քաղաքականություն մշակել: Նա նաև առաջարկում է միասնական որոշում կայացնել այն մասին, թե որ երկրները, որոնցից փախստականները փորձում են հեռանալ, կարելի է անվտանգ համարել:
«Փախստականների թեման կարող է դառնալ հաջորդ եվրոպական մեծ նախագիծը, որով մենք ցույց կտանք՝ իսկապես կարող ենք գործել համաձայնեցված»,- ասել է նա:










































