Ադրբեջանի արտաքին պետական պարտքը նախորդ տարվա ընթացքում մեծացել է 883 միլիոն դոլարով կամ 18.2%-ով` հասնելով 5.708 միլիարդ դոլարի:
Ինչպես հաղորդում է Contac.az-ը` վկայակոչելով Ադրբեջանի կառավարության հաշվետվությունը, 2012թ. պետական երաշխիքների ներքո միջազգային ֆինանսա-վարկային կազմակերպությունների հետ ստորագրվել է ութ վարկային համաձայնագիր` 1405.72 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ:
2012թ. վերջին պետական երաշխիքների ներքո միջազգային ֆինանսա-վարկային կազմակերպություններից ներգրավվել է 11.743 միլիարդ դոլար: Այս գումարից օգտագործվել է 6.899 միլիարդ դոլարը: 2013թ. հունվարի 1-ի դրությամբ` ընդհանուր պարտքից վճարվել է 1.190 միլիարդ դոլարի համարժեք գումար:










































