ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն այսօր Աժ հայտարարությունների ժամին պարզապես «խայտառակություն» անվանեց մարզերում դիահերձարանների հետ կապված իրավիճակը:
Նրա ներկայացմամբ՝ Գյումրու դիահերձարանում դիակը 1 գիշեր հարազատները թողել են, իսկ հաջորդ օրը դիակի մատները առնետները կրծել են: Հ.Մարգարյանի խոսքով՝ հաճախ դիակները պարկերի նման գցվում են գետնին, գյուղերում դիահերձումը կատարում են գյուղապետերը՝ բժիշկների բացակայության պատճառով, կամ էլ դիահերձարանը գտնվում է ծննդատան հարևանությամբ կամ նույն շենքի տարբեր հարկաբաժիններում, ու ծննդաբերության պատրաստվող մայերը չեն մոտենում պատուհաններին՝ դիակներին ականատես չլինելու ու կրկնակի սթրես չապրելու համար:
Հ.Մարգարյանը կառավարության ուշադրությունը հրավիրեց մարզերում դիահերձարանների վիճակի վրա:









































