TASS-ի հաղորդմամբ՝ Իրաքյան Քրդստանի ինքնավար շրջանի խորհրդատվական խորհուրդը որոշում է կայացրել երկու տարով երկարացնել ներկայիս նախագահ Մասուդ Բարզանիի լիազորությունների ժամկետը: Ինչպես օգոստոսի 17-ին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը, Իրաքի հյուսիս-արևելքում տեղակայված շրջանի օրենսդրական մարմնի ժողովը տեղի է ունեցել մայրաքաղաք Էրբիլում:
Բարզանին կմնա Իրաքյան Քրդստանի նախագահ ևս 10 տարի: Նա առաջին անգամ ընտրվել է 2005 թվականին 4 տարի ժամկետով: Ապա 2009 թվականին վերընտրվել է ևս 4 տարով: Սակայն իր ժամկետի ավարտին արդեն ակտիվորեն պայքարում էր ԴԱԻՇ-ի դեմ:
Ռազմական գործողությունների սկսվելու հետ քրդական երկու խոշոր կուսակցությունները` «Քրդստանի աշխատավորական» կուսակցությունը և Քրդստանի հայրենասիրական միությունը պայմանավորվել են Բարզանիի լիազորությունները ավելացնել ևս 2 տարով:
Իրաքյան Քրդստանը քրդական ինքնավար շրջանի ոչ պաշտոնական անվանումն է, ինչը Իրաքում ունի ինքնավարության կարգավիճակ:










































