Thursday, 04 06 2026
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ
21:30
Մադյարը հայտարարել է Ուկրաինայի հետ համաձայնության գալու մասին
Զինված հեղաշրջման էլ են պատրաստ. «եռագլխի» մոտիվը ՀՀ պետականությունը մատաղ անելն է
Իսրայելական հարվածներից Գազայում զոհվել է առնվազն 11 մարդ

Լուսին Դինքը կնկարահանի ֆիլմ Վիլյամ Սարոյանի մասին. Հայ-թուրքական ֆիլմերի պրեմիերաներ Ստամբուլում

Մի քանի կարճամետրաժների հեղինակ, ստամբուլաբնակ երիտասարդ կինոռեժիսոր Լուսին Դինքը կնկարահանի Վիլյամ Սարոյանին նվիրված ֆիլմ` «Ճանապարհորդություն Բիթլիս» վերնագրով: Նախագիծը հաղթող է ճանաչվել և Եվրասիա համագործակցության հիմնադրամի սահմանած 30 000 դոլար մրցանակին արժանացել ապրիլի 11-13-ը Ստամբուլում տեղի ունեցած Հայաստան- Թուրքիա կինոպլատֆորմի շրջանակներում անցկացած Վավերագրական ֆիլմերի աջակցությանն ուղղված հանդիպմանը: Անադոլու Քյուլթուրի` «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հետ համագործակցությամբ կազմակերպած աշխատանքային հանդիպմանը ներկայացվել էին 30-ից ավել նախագծեր Թուրքիայից և Հայաստանից, որոնցից ընտրվել և բուն հանդիպմանը քննարկվել են ութը` չորս հայկական և չորս թուրքական:
Լուսին Դինքի` Հրանտ Դինքի եղբոր աղջկա ֆիլմը կներկայացնի 1964 թվականին Վիլյամ Սարոյանի Բիթլիս կատարած ուղևորությանը: Նա 11 տարի անց հարցազրույցներից մեկի ժամանակ անդրադարձել էր այդ ուղևորությանը, հիշել Բիթլիսը` ասելով, որ «քաղաքը աներևակայելի է և վեր է նրանից, թե ինչպիսին էի այն պատկերացանում: Բայց այն մերը չէ: Այն մերն է, բայց պատկանում է ուրիշներին… Սարոյանները հոս են, ուսկի՞ց եկանե:
Ըստ գաղափարի` կինոխցիկը պետք է հետևի այն ճանապարհին, որը Սարոյանը անցել է մինչև Բիթլիս և ցույց տա արխիվային լուսանկարներ, նյութեր և այսօրվա Բիթլիսը: Կլինի Սարոյանի երկու պատմվածքների բեմադրում, և վերջում նրա բոլոր հերոսները կհավաքվեն մեկ հարկի տակ`անիմացիայի միջոցով: Նախատեսվում է համագործակցություն հայ անիմատորների հետ:
Նախագծի պրոդյուսերը համշենահայ ռեժիսոր, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցանակակիր Օզջան Ալփերի եղբայրն է` Սոներ Ալփերը:
Երկրորդ մրցանակին արժանացել է Արթուր Բախտամյանի «Ճանապարհոդություն Նոր տարվա նախօրյակինե նախագիծը: Այն Անադոլու Քյուլթուրի կողմից ստացել է տեխնիկական աջակցություն և երկու հազար դոլար: Նախագիծը 90 տոկոսով կֆինանսավորի թուրքական կողմը: «Ոսկե ծիրան» կինոփառատոնը նույնպես ցույց կտա տեխնիկական աջակցություն ֆիլմի ստեղծման համար:
Աշխատանքային հանդիպմանը զուգահեռ Ստամբուլի միջազգային կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Հայ-թուրքական կինոպլատֆորմի նկարահանած 5 կարճամետրաժների համաշխարհային պրեմիերան: Ցուցադրվեցին Դիանա Կալդումյանի «Գալաթա», Չանայ Օզդենի «Տիկնիկային թատրոնե, Գյուլենգյուլ Ալթինթասի «Մի կորչեք, երեխաներ», Արթուր Սուքիասյանի «Աղավնիների վարպետը» և Գոռ Բաղդասարյանի «Հարևաններ» ֆիլմերը:
Հայ երիտասարդ ռեժիսորները, վերադառնալով Ստամբուլից, պատմում էին, որ հանդիսատեսը զարմանալիորեն դրական էր տրամադրված, և արձագանքները շատ էին թե’ բուն ցուցադրության ընթացքում, թե’ դրանից հետո կազմակերպված երեկույթի ժամանակ:
Հանդիսատեսի շարքում էին Թուրքիայի առաջատար և հեղինակավոր ռեժիսորներ Եշիմ Ուստաողլուն և Սեմիհ Կապլանողլուն: Ծրագիրը արժանացել է նրանց հավանությանը, և մի շարք փառատոնների ներկայացուցիչներ նույնպես բարձր են գնահատել նախագիծն ու վերցրել են սկավառակներն իրենց հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում