Հայաստանում քաղաքական իրավիճակը չի փոխվելու: Կյանքը ՀՀ-ում լավը չէ, և լավ չէ ՀՀ քաղաքացիների համար: Նման հայտարարությամբ այսօր ԱԺ նիստում հանդես եկավ ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
«Երևանցիների համար որևէ բան չկա, կամ կա՝ շատ թանկ է»,- ասաց Ուրիխանյանը՝ նշելով, որ փոխարենը քաղաքապետարանը 81 մլն 760 հզ. դրամի չափով ծախս է անում արտաքին գործուղումների համար:
«ԱԳՆ է՞ Երևանի քաղաքապետարանը, որ նախատեսում է այդքան գործուղում»,- հարցադրում արեց ԲՀԿ պատգամավորը:
Նրա խոսքով՝ 344 մլն 630 դրամ նախատեսված է շենքերի լուսավորության համար, դրոշների տեղադրման համար՝ 73 մլն դրամ, այդքան էլ վերելակների վերանորոգման համար: Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ գետնանցումի մասի շատ է խոսվել, բայց ըստ Ուրիխանյանի, դա քաղաքապետարանի հոգսը չէ, քանի որ «մյուս կողմից Վոլոչկովա կա, բան կա, տենց խնդիրներ կան»:











































