Մշակվել է խմելու ջուրը բակտերիաներից մաքրելու ոչ թանկ և հասարակ տեխնոլոգիա` նանոտեխնոլոգիական թղթի միջոցով, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:
Ջրի մաքրման խնդիրը լուծելու համար Carnegie Mellon University-ի աշխատակից Թերեզա Դանկովիչը մշակել է այսպես կոչված «խմելու գիրքը» (The Drinkable Book), որի յուրաքանչյուր էջ բաղկացած է հակաբակտերիալ մետաղե նանոմասնիկներից:
Հակաբակտերիալ թուղթը փորձարկում է անցել ոչ միայն լաբորատոր պայմաններում, այլև փողոցում` հաջողությամբ մաքրելով կոյուղաջրերը: Գրքի յուրաքանչյուր էջով կարելի է մաքրել մոտ 100 լիտր ջուր:










































