Պենտագոնը մտադիր է 4 տարվա ընթացքում մեծացնել անօդաչու թռչող սարքերի հետախուզական և մարտական թռիչքները 50 տոկոսով։ Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը՝ հղում անելով գերատեսչության ներկայացուցիչներին։
Ամերիկացի զինվորականների որոշումը պայմանավորված է աշխարհում թեժ կետերի թվի աճով։ Մասնավոր պարբերականի զրուցակիցը հայտնել է անօդաչուների օգնությամբ հետախուզական տեղեկատվության հավաքման ընդլայնման անհրաժեշտության մասին Ուկրաինայում, Իրաքում, Սիրիայում, Հարավչինական ծովում և Հյուսիսային Աֆրիկայում։
Ներկայումս զինվորականներն օրական անօդաչուների 60 արձակում են իրականացնում, սակայն մինչև 2019 թվականը ծրագրում են օրական թռիչքները հասցնել 90-ի։
Անօդաչու թռչող սարքերի ծրագիրն այսօր բում է ապրում ԱՄՆ-ում, Պենտագոնի 2016 թվականի բյուջեում 2.9 մլրդ դոլար է հատկացված անօդաչու սարքերի հետագա զարգացմանը։








































