Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Սերխիո Ագուերոն խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի` Լոնդոնի «Չելսի»-ի դեմ տարած ջախջախիչ հաղթանակի մասին, տեղեկացնում է «քաղաքաբնակներ»-ի պաշտոնական կայքը:
«Ուրախ եմ, որ դարձա առաջին գոլի հեղինակը, քանի որ այդ գոլը մեզ ստիպեց մեզ ավելի հանգիստ զգալ: Շատ կարևոր էր հաղթել «Չելսի»-ին: «Ազնվականներ»-ն Անգլիայի գործող չեմպիոններն են և չի կարելի նրանց թերագնահատել:
Բացի այդ, նրանց չարժե քննադատել, քանի որ մրցաշրջանը դեռ նոր է սկսվել»,- ընդգծել է Ագուերոն:








































